Հավաքվելու են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի ղեկավարները:
«Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայու թյան մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»:
Հարցին, թե նոր կառավարության կազմում ավելի գործնական անձի՞նք ենք ընգրկված, Վ. Այվազյանը պատասխանեց. «Այո: Եվ թիրախներն էլ են փոխված, թիրախավորման խնդիրնեն էլ են փոխված: Նախկինի մաիսն ես ե՞րբ եմ գովերգել: Մի քանի անգամ ասել եմ, որ գործողությունները ճիշտ է արել, կամ ճիշտ չի արել, բայց երբ ինքը եկել է Ազգային ժողով, երևի, ամենից շատ ստիպողների օրենսդրական փոփոխություններ անողներից է եղել ձեր խոնարհ ծառան: Որևէ մեկը, որ եկել է ԱԺ-ի քննարկումներին, տեսել է, որ մի անգամ չի եղել, որ կառավարությունը գա ու հանգիստ իմ մոտով անցնի»:
Անցած գիշերվա ընթացքում ոստիկանությունն անհիմն կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակից ինը երիտասարդների, որոնք օրենքով չարգելված եղանակներով կատարել են ս.թ. մայիսի 16-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի իրազեկման գործողություններ: Որոշ ժամանակ ոստիկանությունում պահելուց հետո նրանց ազատ են արձակել:
Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակ-ցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հա-յաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն):
Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Հասմիկ Խաչատրյանին ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեակական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում:
Այսօր լրանում է «Գազպրոմին» Ուկրաինայի պարտքը մարելու ժամկետը:
Այսպես, եթե երեկ՝ մինչև մրցույթը, Արամի հաղթելու հավանականությունը գնահատում էին բոլորից բարձր՝ 2.7 գործակցով, ապա այսօր նրա հաղթանակի գործակիցը 4.3 է։ Այս պահին Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ ֆավորիտն է։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բանդայի գործով նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրությամբ հայտնել են, որ քրեական գործով երկու մեղադրողները չեն կարող մասնակցել նշանակված դատական նիստին:
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը մեկնարկել է այս տարվա ապրիլի 12-13-ից հետո, երբ զինյալները սկսեցին բախումներ հրահրել այդ տարածաշրջանում՝ գրավելով մի շարք պետհիմնարկներ:
Հայաստանում տասնամյա ցիկլի ընդհատման մի դեպք է եղել՝ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները: Լեգիտիմ ընտրությունները: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ցանկանում էին և կարող էին փոխել Հայաստանի զարգացման ընթացքը: Սակայն դա թույլ չտրվեց:
Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է «Կարֆուրի» առաջին հիպերմարկետը։
Ըստ 168.am-ի` հեղինակը նշել է, թե դա տեղի կունենա ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:
Այսպես կոչված Ղրիմի իշխանությունների գործողություններն ապօրինի են ու ընկնում են քրեական օրենսգրքի տակ:
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն իր խոսքում ասում է, որ իրենք պետք է կառավարության ծրագրին չմասնակցեն՝ դրանով հնարավորություն տալով Հովիկ Աբրահամյանին իրագործել իր ծրագիրը: Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, թե բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ, և անձերի խնդիր չկա:
Մայիսի 7-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Կուրղինյան փողոցի թիվ 3 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»:
Մերկելը հիշեցրել է, որ չորս տարի առաջ այդ օրը գտնվել է Մոսկվայում, որպեսզի ցույց տա, որ պատմությունն ինչ-որ բան սովորեցրել է իրենց:
«Ես ամեն ինչ ասել եմ շատ պարզ, հստակ, ամբողջական, իմ ասածը ուժի մեջ է, եւ ԲՀԿ նախագահի արձագանքին էլ արձագանքել է մեր կուսակցության նախագահի տեղակալ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ավելացնելու բան չունեմ»:
«Սակայն հարկ է նկատել, որ այս հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո հանձնաժողովն, ըստ էության, մատնվել է ինքնահոսի»։
«Հիմա տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները տարբեր տեսակի հոդվածներ են հրապարակում: Գործերով, բարեփոխումներով, ծրագրերով դուք ամեն ինչ կտեսնեք»:
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, 90-ամյա Պերեսն ամռանը լքելու է նախագահի պաշտոնը, որում նա հիմնականում կատարել է ներկայացուցչական գործառույթներ:
Պատգամավորը շատ է ցանկանռւմ զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի նաև վրեժ լուծի կնոջն աշխատանքից ազատելու համար։
Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում, մաքուր ֆաշիզմ է:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել:
Այն պլանավորված էր մայիսի 8-ին:
ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբևէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: