Բաժիններ՝

Բաց նամակ. Պահանջում են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներին և
քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ

Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Արձանի տեղադրման որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամները, ըստ իրենց հայտարարության, բավարար իրազեկված չեն եղել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում խորհրդային պետական-քաղաքական այս գործչի մասնակ-ցությանն ու նախաձեռնողականությանը (այդ թվում՝ 1937 թ. ԽՍՀՄ կողմից Հա-յաստանում գնդակահարման ենթակա անձանց լիմիտավորված (!) ցուցակը 700-ով ավելացնելու իր նախաձեռնությանը, 1940 թ. Կատինում լեհերի, Իրկուտսկում 4000 մարդ գնդակահարելու որոշումներին նրա համաձայնությանը և այլն): Ա. Միկոյանը, ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ողջ կազմի հետ միասին, պատասխանատու է մի-լիոնավոր կյանքեր տարած ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների մթնոլորտի ձևա-վորման և այդ բռնաճնշումներին իր մասնավոր մասնակցության համար:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեար-կած ավագանու անդամները միգուցե տեղյակ չեն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու նրա դիրքորոշման ակնհայտորեն կեղծ հիմնավորմանը: Հիանալի իմանալով Ադրբեջանի իշխանությունն ընդունելու Ղարաբաղի բնակչության 7-րդ համագումարի որոշման շարժառիթները՝ Ա. Միկոյանը, շրջանցելով ութ համագումարների որոշումները, Ղարաբաղի հայ բնակչությունից բռնությամբ կորզված այդ միակ որոշումը «կենտրոնին» ներկայացրել է որպես Ղարաբաղի հայ բնակչության կամքի արտահայտություն:

Մնացած ամեն ինչից զատ սա քաղաքական կեղծիք է:
Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշմանը կողմ քվեարկած ավագանու անդամներն ըստ երևույթին չեն տեղեկացվել նաև ցեղասպանությու-նից փրկված հայության ճակատագրի նկատմամբ Ա. Միկոյանի անսիրտ, հակամարդկային և հակազգային դիրքորոշման, ինչպես նաև ցեղասպանության պատճառների նրա գնահատականի մասին. Միկոյանը ցեղասպանությունը դիտարկել է որպես «հայկական իմպերիալիզմի» նկրտումներին արժանի պատասխան:

Հույս ունենք, որ Ա. Միկոյանի պետական և քաղաքական գործունեության իրական պատկերին ծանոթ լինելու պարագայում Երևան քաղաքի ավագանին կողմ չէր քվեարկի ԽՍՀՄ բարձրագույն մակարդակի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշմանը, առավել ևս՝ հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

Եթե անգամ Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը նպաստած «մեծ հային» փառաբանելու նպատակ ունի, միևնույն է, XX դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործներից մեկին հանրությանը միայն որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց սերունդների կրած տառապանքնե-րի անարգանք, հասարակական բարոյականության միտումնավոր խեղում:

Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման: Նման մարդկանց հերոսացումը խիստ նեղացնում է քննարկումների դաշտն ու հնարավորությունները՝ տարածելով «սրբագրված» և միակողմանի ներկայացվող կերպար:
Հույս ունենք, որ Երևանի ավագանին բավարար պատասխանատվությամբ կվերաբերվի իր առաքելությանը և չեղյալ կճանաչի իր որոշումը:

Ստորև նշված անունների ստորագրությունների հաստատումը տե՛ս համացանցային հետևյալ հղմամբ.

1. Գայանե Շագոյան
2. Լևոն Աբրահամյան
3. Հարություն Մարության
4. Լուսինե Խառատյան
5. Աննա Պողոսյան
6. Աղասի Մարգարյան
7. Սուրեն Հոբոսյան
8. Գրետա Աբրահամյան
9. Հրանուշ Խառատյան
10. Հասմիկ Կնյազյան
11. Մարինե Պետրոսյան
12. Յուլիա Անտոնյան
13. Լիզա Ճաղարյան
14. Գայանե Ղազարյան
15. Ապրես Զոհրաբյան
16. Արմինե Գեղամյան
17. Արթուր Ավթանդիլյան
18. Գեմաֆին Գասպարյան
19. Հրանտ Տեր-Աբրահամյան
20. Անուշ Հարությունյան
21. Ռազմիկ Ամիրխանյան
22. Ավետիս Քեշիշյան
23. Շողեր Հակոբյան
24. Սարգիս Հովսեփյան
25. Սևան Ղազարյան
26. Նազարեթ Նազարեթյան
27. Անի Ասատրյան
28. Սոնա Այվազյան
29. Հայկակ Արշամյան
30. Մարիամ Խարազյան
31. Արամ Գասպարյան
32. Քնար Երվանդյան
33. Սեդա Գրիգորյան
34. Հրայր Մանուկյան
35. Ծովինար Մարտիրոսյան
36. Արշակ Մանուկյան
37. Լևոն Ումեդյան
38. Թագուհի Հակոբյան
39. Հրաչ Մարտիրոսյան
40. Արուս Հարությունյան
41. Լիլիթ Պողոսյան
42. Արևիկ Հարությունյան
43. Աշոտ Խաչատրյան
44. Ծովինար Նազարյան
45. Աղասի Թադևոսյան
46. Արփի Ոսկանյան
47. Վահե Գրիգորյան
48. Գայանե Առուստամյան
49. Նարինե Վարդանյան
50. Նարինե Հովհաննիսյան
51. Անի Ղազարյան
52. Գոհար Ստեփանյան
53. Ռուբեն Հովսեփյան
54. Արմեն Գրիգորյան
55. Արմեն Վարդանյան
56. Վանիկ Սաֆարյան
57. Էմիլ Սարգսյան
58. Տիգրան Զաքարյան
59. Գևորգ Տեր-Գաբրիելյան
60. Գոռ Հովակիմյան
61. Սյուզաննա Սիրադեղյան
62. Նազելի Օհանյան
63. Մարիամ Սարգսյան
64. Արթուր Սաքունց
65. Արսեն Հակոբյան
66. Յուղաբեր Ղազարյան
67. Էդգար Խաչատրյան
68. Վահան Արծրունի
69. Կարապետ Բադալյան
70. Մերի Նիկողոսյան
71. Զարուհի Հայրապետյան
72. Արթուր Ղազարյան
73. Աննա Խեչոյան
74. Ռիմա Գրիգորյան
75. Գոհար Գալստյան
76. Սաթենիկ Պետրոսյան
77. Էդգար Զաքարե
78. Նազելի Օհանյան
79. Հակոբ Կարապետյան
80. Գայանե Համազասպյան
81. Վարդան Կարապետյան
82. Սոֆյա Քալանթարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս