Բաժիններ՝

ՀՀ-ում մեկնարկել է սիրողական որսաշրջանը․ ի՞նչ կարելի է որսալ

Հայաստանում մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հրամանով սահմանվել են որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։

Էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է, որ որսաշրջանի ընթացքում առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։ Շեշտվում է, որ պատասխանատվությունից չեն խուսափելու նաև նրանք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։

«Ապօրինի կամ սահմանված կանոնների խախտմամբ իրականացված որսի յուրաքանչյուր դեպք կարձանագրվի, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության»,- զգուշացնում են ծառայությունից։

Նշենք, որ հրապարակված ցանկում 14 տեսակի թռչուններ և կենդանիներ են ներառված, այդ թվում՝ լոր, քարակաքավ, կռնչան բադ, եղեգնահավ, նապաստակ, վայրի խոզ, փորսուղ, աղվես և այլն։ Որսի թույլատրելի ամենամեծ քանակը սահմանված է լորի համար՝ 98 900 հատ, սակայն յուրաքանչյուր որսորդի 1 օրվա ընթացքում թույլատրված է որսալ ոչ ավելի, քան 10 լոր։ Ամենափոքր քանակը վայրի խոզի համար է՝ 74 հատ, սակայն յուրաքանչյուր որսորդների խմբի թույլատրված է մեկ օրվա ընթացքում որսալ միայն 1 վայրի խոզ։ Աղվեսի համար որսաշրջանի ընթացքում քանակ սահմանված չէ, սակայն յուրաքանչյուր որսորդի թույլատրված է օրական որսալ ոչ ավելի, քան 2 աղվես։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31