
Գագիկ Խաչատրյան. Դուք խորացեք երևույթների, ոչ թե անձերի և նրանց հարազատների, բարեկամների մեջ (տեսանյութ). «Ա1+»

Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողներին խորհուրդ է տալիս մի քիչ համբերել ու տեսնել` արդյոք հանրությունը շահե՞ց, թե ոչ, երբ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը միավորվեցին: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Արդյոք երկու մարմնի միավորումը կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն չի՞ տա. «Հիմա տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները տարբեր տեսակի հոդվածներ են հրապարակում: Գործերով, բարեփոխումներով, ծրագրերով դուք ամեն ինչ կտեսնեք»:
Ավելին, նախարարը խորհուրդ տվեց 10 աշխատանքային օր անցկացնել հարկային, մաքսային մարմիններում, Ֆինանսների նախարարությունում եւ սեփական աչքերով տեսնել։
Լրագրողներից մեկի այն հարցին, որ այսպիսով Գագիկ Խաչատրյանն, այսպես կոչված, սուպեր նախարար է դառնում ու նրա բիզնեսմեն բարեկամներն են նաեւ դրանից օգտվելու, նախարարը պատասխանել է. «Դուք պատասխանեք` «Մոցարտ»-ի սեփականատերն ով է, ես ձեր հարցին կպատասխանեմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: