
Բանդայի գործով մեղադրողներից մեկը գործուղման էր, մյուսը՝ արձակուրդում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բանդայի գործով նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրությամբ հայտնել են, որ քրեական գործով երկու մեղադրողները չեն կարող մասնակցել նշանակված դատական նիստին, քանի որ նրանցից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ գործուղման, իսկ մյուսը բուժման նպատակով արձակուրդում է:
Դատախազների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիսը տեղի կունենա մայիսի 14-ին: