Յագլանդի ադրբեջանական այցը վերստին հետաձգվել է

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդի ադրբեջանական այցը վերստին հետաձգվել է: Այն պլանավորված էր մայիսի 8-ին, սակայն վերստին հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ԵԽ-ի մամլո ծառայությունը:

Վերջինս ընդգծել է, որ Յագլանդի ադրբեջանական այցը տեղի կունենա մայիսի 19-20-ին: Ենթադրվում է, որ այցի ժամանակ քննարկվելու են ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հարցը:

Պլանավորված է, որ այցի շրջանակներում Յագլանդը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031