
Երևանում օձ է հայտնաբերվել

Մայիսի 7-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Կուրղինյան փողոցի թիվ 3 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն