
«Գազպրոմը» Ուկրաինայից այսօր վճարում չստանալու դեպքում կանցնի կանխավճարային համակարգի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրանում է «Գազպրոմին» Ուկրաինայի պարտքը մարելու ժամկետը: Եթե «Գազպրոմը» չստանա գումարներ, ապա նա մայիսի 16-ին ներկայացնելու է հունիսյան գազամատակարարման կանխավճարի հաշիվը, որն ուկրաինական կողմը պետք է մարի մինչև ընթացիկ ամսվա վերջ՝ հունիսին ռուսական գազ ստանալու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ եթե Ուկրաինան մայիսի 7-ի դրությամբ մարած չլինի «Գազպրոմին» իր գազային պարտքը, իսկ մինչև մայիսի 31-ը չվճարի հունիսի համար կանխավճարը, ապա հունիսին Ուկրաինային ռուսական գազի մատակարարման ծավալը հավասար կլինի մինչև մայիսի 31-ն Ուկրաինայի վճարած գումարին: