Հրանուշ Հակոբյանը վախենում է. «Ժողովուրդ»

«ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբևէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Մեր տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը ու «հեռվից» է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում և վերջ:

Ըստ նախարարի` այդպես ավելի անվտանգ է իր համար: «Ժողովուրդ»-ը փորձեց սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանից պարզել, թե երբ է նախարարը վերջին անգամ եղել Սիրիայում:

«Նախարարը Սիրիայում եղել է 2011 թվականի վերջին և Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո, քաղաքական առումով նախարարը արդեն մեխանիկորեն չի գտնվել Սիրիայում, չի մեկնել Սիրիա: Ու դրանից բացի, թե այնտեղի հայ համայնքի և այստեղի՝ ՀՀ պետության կողմից նախարարի այնտեղ լինելը նպատակահարմար չի համարվել, զուտ քաղաքական առումով»,- մեզ հետ զրույցում ասաց մամլո խոսնակը»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս