Արկադի Ղուկասյանը ուզում է դառնալ ոչ թե ԱԽՔ, այլ ԼՂ-ի նախագահ. «Հրապարակ»

«Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա պատրաստվում է ԼՂ-ում նախագահ դառնալ: «Իմաստ չեմ տեսնում ԱԱԽ գնալ»,- ասել է նա մի նեղ միջավայրում:

Քննարկվում է Հրայր Թովմասյանի նշանակման հնարավորությունը, սակայն առավել քաջատեղյակները պնդում են, որ դա անհնար է, և չի բացառվում, որ ԱԱԽ-ն վերադառնա իր նախկին կարգավիճակին ու դառնա ՀՀ նախագահի աշխատակազմին «կից» կառույց»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031