«Արարատցեմենտ»-ում նոր կառավարիչը նոր կարգ է թելադրում․ սկսել է ազատվել «նախկիններից»

Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող քաղաքական պրոցեսների հետևանքով, երբ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, իսկ նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքվեցին, իշխանությունները ԲՀԿ առաջնորդին պատկանող ամենախոշոր ակտիվներից «Արարատցեմենտ»-ը տարան ՀԷՑ-ի ճանապարհով՝ նշանակելով կառավարիչ։

Գևորգ Պապոյանի հրամանով շուրջ 1 ամիս առաջ Դավիթ Գևորգյանը նշանակվեց «Արարատցեմենտ» գործարանի կառավարիչ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգյանը 2018 թվականի հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, 2018-2021 թվականներին եղել Արագածոտնի մարզպետ, 2022-ի նոյեմբերին էլ նշանակվել է վարչապետի օգնական։

Ահա այս «հարուստ» կառավարման փորձով ՔՊ-ականը, ասում են, որոշել է գործարանում ազատվել ընդդիմադիր հայացքներով աշխատակիցներից։ 168am-ի աղբյուրները փոխանցում են՝ ազատման տակ են հայտնվել դեռևս վարչական մասի աշխատակիցները, սակայն լուրեր են պտտվում, որ հաջորդիվ սա կվերաբերի նաև բանվորներին։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ գործարանի աշխատակիցները, երբ գործարանը ևս կապարակնքված էր,  մի քանի ակցիաներով կոչ էին արել կառավարությանը բացել Արարատցեմենտը՝ իրենց միակ ապրուստի աղբյուրը։

Իշխանությունները, ստացվում է, չե՞ն ներում իրենց քրիտինքով օրվա հացը վաստակող «հպարտ» քաղաքացիներին։

«Բանվորները շատ դժգոհ են նոր տնօրինությունից»,- փոխանցեց աղբյուրը՝ նշելով, որ նոր կառավարչի թիմը հաճախ ընդգծված արհամարհանքով է խոսում աշխատակիցների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31