«Ինչպես հաղթանակով վերադարձած ռազմիկ». Նեպալում ջրհեղեղից հետո 97-ամյա կնոջը փրկել են փլատակների տակից
97-ամյա Գունա Մայա Բոհարան, որը Նեպալում ավերիչ ջրհեղեղներից հետո իրականացված փրկարարական գործողության խորհրդանիշներից մեկն է դարձել, ապաքինվում է հիվանդանոցում, հայտնում է BBC News-ը։
Տարեց կնոջը գտել են ծերանոցի փլատակների տակ և դուրս բերել էքսկավատորի շերեփով։ Նրա փրկության կադրերը լայն տարածում են գտել ԶԼՄ-ներում։
Փրկարարական գործողությունը տևել է չորս ժամ։ Փլատակների տակից դուրս բերելուց հետո Բոհարային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն և շարունակում բուժումը։
Կնոջ ծոռնորդին՝ Դիպակ Բոհարան, ժամանել է Կատմանդուից՝ մասնակցելու հարազատի որոնումներին։ BBC Nepali-ին տված հարցազրույցում նա փրկված 97-ամյա կնոջը համեմատել է «ռազմիկի» հետ, որը մարտի դաշտից վերադարձել է հաղթանակով։
Բոհարայի փրկության կադրերը դարձել են Նեպալում տարերային աղետի հետևանքների ամենահուզիչ պատկերներից մեկը։

