Բագրատ Եսայանն առաջարկեց այդ քննարկմանը հրավիրել նաև «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցչի, ով կարող է իրազեկել, թե որքան դաշնակցականներ են ռեպրեսիաների ենթարկվել Միկոյանի թեթև ձեռքով. «Մարդ, ով ստալինյան մարդակեր վարչակազմի օրոք եղել է առանցքային դեմքերից մեկը, մարդ, ով հատուկ նամակով դիմել է Կենտկոմ և Հայաստանում իրականացրել է ռեպրեսիաներ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ չպետք է համարվի: Պետք է դատապարտվի նրա արարքը»:
Մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Վրեժ Ս.-ն:
ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։
Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են:
Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:
Նավախմբի 102-օրյա աֆրիկյան արշավը մեկնարկել էր այս տարվա մարտի 17-ին:
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործում ոչ մի փոփոխություն այս պահին չկա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:
Մայիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով համար կհոսանքազրկվեն որոշ համայնքներ, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ այդ հանրաքվեի կազմակերպիչ է համարում Ռուսաստանին:
Մայիսի 5-ին, ժամը 04.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում շրջայց կատարելիս նկատել են պղնձյա իրերը ձեռքին մի քաղաքացու, որը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:
Մայիսի 7-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հանդիպել է երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:
Մայիսի 7-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպորտի փողոցի թիվ 11 տան մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով ջրալցվում են մոտակա տները, ինչից առկա է տների փլուզման վտանգ:
Վաղը՝ մայիսի 8-ին, ՀՀ կառավարության նիստումն նախատեսվում է ընդունել նախագիծ՝ կարգավորել 2014 թ-ի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հանրապետության մարզերում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր հանդես է գալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությամբ, ինչի մասին նա երեկ գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 5, խարդախության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Մայիսի 9-ին Սևաստոպոլում պլանավորված է զորահանդես, որին մասնակցելու են աննախադեպ քանակությամբ մարտական ինքնաթիռներ՝ 70 հատ:
ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը և Արմեն Մխիթարյանն առաջարկում են փոփոխություններ և լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում չվճարված կենսաթոշակի գումարը պետք է վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետային սահմանափակման, իսկ ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների:
Մեր գնահատմամբ Ռուսաստանը հավատարիմ չի մնում իր պարտավորություններին:
Դանակահարություն` Վանաձորում:
Զորավարժություններում ներգրավված է մոտ 20 ռազմանավ ու ապահովման նավ, այդ թվում նաև «Թաթարստան» ու «Դաղստան» հրթիռակիր ռազմանավերը:
«Ինքը գաղափարը շատ լավն է: Հոյակապ գաղափար է: Աշխարհն այդ ճանապարհով է անցել: Չի կարող այսօրվա երիտասարդը, որն աշխատում է, իր ծնողին 45 հազարով պահի:
Նախարարն ընդգծել է, որ իրենք օրական ներկրում են 100.000 բարել իրաքյան նավթ, որն ամբարվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն ստացել Բաղդադի համապատասխան համաձայնությունը:
10 օր ա, թրթուրները մեզ ուտում են, ձմեռը մրգատու ծառերը ցրտահարվեցին, ասինք՝ ոչինչ, կառավարությունը անզոր էր բնության դեմ, բայց էս անտեր թրթուրները, որ 12 ցիլինդր պորշինները միացրած մտնում են մեր տները, բան չենք կարում անենք, անզոր ենք, քանի որ դրա համար պետք է մտածեն մարզպետարանը՝ գյուղատնտեսության նախարարության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահին կից Տեղեկատվական վարչության ղեկավար Քրիստիան Բժանիան: