
Ուկրաինայի իշխանությունները ներկայացրել են Դոնբասում հակաահաբեկչական գործողության ժամանակ կրած կորուստները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասում հակաահաբեկչական գործողության սկսվելուց հետո զոհվել է ուկրաինացի 14 զինծառայող, ևս 66-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը մեկնարկել է այս տարվա ապրիլի 12-13-ից հետո, երբ զինյալները սկսեցին բախումներ հրահրել այդ տարածաշրջանում՝ գրավելով մի շարք պետհիմնարկներ: Մայիսի 2-ին մեկնարկեց հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, որին մասնակցում են բանակի, ՆԳՆ-ի ու Ազգային գվարդիայի ստորաբաժանումները: