Բաժիններ՝

Բուքմեյքերներն այսօր ավելի ցածր են գնահատում Արամ MP3-ի հաղթանակի հավանականությունը

Երեկ երեկոյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ելույթ ունեցավ առաջին համարի ներքո՝ ներկայացնելով «Not Alone» երգը: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում անցան եզրափակիչ: Բացի Հայաստանից, եզրափակիչ անցան նաեւ Շվեդիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Սան Մարինոի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի և Հունգարիայի ներկայացուցիչները:

Մինչ սոցիալական ցանցերում հայերը կիսվում են ոգևորությամբ և քննարկում Արամի հաղթանակի շանսերը, բուքմեյքերները նվազեցրել են նրա հաղթանակի հավանակությունը։

Այսպես, եթե երեկ՝ մինչև մրցույթը, Արամի հաղթելու հավանականությունը գնահատում էին բոլորից բարձր՝ 2.7 գործակցով, ապա այսօր նրա հաղթանակի գործակիցը 4.3 է։ Այս պահին Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ ֆավորիտն է։
Իսկ գլխավոր ֆավորիտն այս պահին, ըստ բուքմեյքերների, Շվեդիան է։ Նրա հաղթանակը գնահատվում է 2.85 գործակցով (երեկ 4.25 էր)։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031