Ռուսաստանը թույլ չի տա Եվրոպայում ֆաշիզմի վերակենդանացում. Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Եվրոպայում երկար տարիներ աչք են փակում ֆաշիզմի գաղափարախոսության վերածնման վրա, սակայն Ռուսաստանը թույլ չի տա ֆաշիզմի վերակենդանացում.
«Այնտեղ (Եվրոպայում) աչք են փակում նրա վրա, թե ինչպես են հավաքագրում տվյալ գաղափարախոսության նոր կողմնակիցների, սակայն այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, պարզապես կարգախոսներով երթ չէ, դա «կենդանի» ֆաշիզմի դրսևորում է:
Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում, մաքուր ֆաշիզմ է, մենք թույլ չենք տա թաքցնել դա, կհասնենք արդարության վերհանմանը: Կիևի իշխանությունները միտումնավոր են լռում: Մոսկվան հասնելու է նրան, որ վեր հանվի ողջ արդարությունը»: