Բաժիններ՝

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպումների շարք է Կոմիտեի ստորաբաժանումների հետ՝ ամփոփելու 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ ՊԵԿ նախագահն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Այս շաբաթվանից իմ ղեկավարությամբ մեկնարկել են 2026թ․ առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանն ուղղված ոլորտային հանդիպումները։ ՊԵԿ յուրաքանչյուր ստորաբաժանման հետ գնահատելու ենք իրականացված աշխատանքների արդյունավետությունն ու հստակեցնելու ենք 2026թ․ երկրորդ կիսամյակի անելիքները։

Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս առավել բաց և անմիջական մթնոլորտում քննարկել առկա խնդիրները, վերանայել կատարված աշխատանքներն ու հետագա գործունեությունը կազմակերպել առավել համակարգված, հստակ նպատակադրումներով և թիրախային մոտեցմամբ։ Իսկ հիմքում շարունակում է մնալ ՊԵԿ առաքելությունից և տեսլականից բխող քայլերի հետևողական իրականացումը։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում հանդիպել եմ Համալիր հարկային ստուգումների վարչության, Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության, Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության և Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարների և աշխատակիցների հետ»,- գրել է Հակոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31