Բաժիններ՝

Մերկելը քննադատել է մայիսի 9-ին Ղրիմում զորահանդես անցկացնելու ռուսական պլանը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է մայիսի 9-ին (Հաղթանակի օրը) Ղրիմում զորահանդես անցկացնելու Ռուսաստանի ղեկավարության պլանները, որին կարող է ներկա գտնվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մերկելը Բեռլինում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ օրը կարևոր օր է Ռուսաստանի համար, որը հիշեցնում է նացիոնալ-սոցիալիզմի դեմ տարած հաղթանակի մասին: Մերկելը հիշեցրել է, որ չորս տարի առաջ այդ օրը գտնվել է Մոսկվայում, որպեսզի ցույց տա, որ պատմությունն ինչ-որ բան սովորեցրել է իրենց:

Մերկելը, սակայն, ափսոսանք է հայտնել, որ մայիսի 9-ն օգտագործվում է նրա համար, որպեսզի զորահանդես անցկացվի լարվածության օջախում: Մերկելը կարևորել է ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս