«Ամեն ինչ նորմալ է, նրանց վիճակը համապատասխանում է իրենց տարած վիրահատություններին: Բոլորի վիճակն էլ կայուն է, բարդություններ չկան»,- ասել է բժիշկը:
Մայիսի 18-22-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ին կնվազի 2-4 աստիճանով:
1783 թվականին Օսմանյան կայսրությունը կորցրեց Ղրիմը՝ այն զիջելով Ռուսաստանին, ինչը շրջադարձային պահ հանդիսացավ երկու քաղաքակրթությունների պատմության ընթացքում:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Բ.-ին շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Մայիսի 16-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Մ.-ին:
Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը եւ արձակել 5 կրակոց, որոնց հետեւանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիդզեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին, հայտնում են ԱԻ նախարարությունից:
«Ես ուղղակի միջնորդում էի արդարադատության համար: Արդարադատությունն այն չէ, որ գտնեն մեղավորներ, որովհետև անպայման մեղավոր պիտի լինի: Արդարադատությունն այն չէ, որ ասվի՝ գուցե նա ալկոհոլ է օգտագործել այն դեպքում, երբ նա ընդհանրապես չի օգտագործել: Արդարադատությունն այն չէ, որ ասվի, որ կա երկու զոհ, ուրեմն` պիտի մեղավորներ լինեն: Ես միջնորդում էի մի մարդու համար, որն անմեղ է, որը պիտի մահանար և որը մինչև կյանքի վերջը պիտի շարժվի այն մտքով, որ ոչ թե ինքը, այլ իր մեքենան ջահել տղաների է սպանել»,- երեկ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը:
1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, փոքրիկ Վիգենը երեք ամսական էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք: Մի օր Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ և ինձ ասաց. «Թո՛ղ թատրոնը, որ երեխաները և դուք սովամահ չլինեք, ես խոսել եմ Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ, որ գնաս «Կարմիր հացագործում» աշխատես, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ ջութակի դասեր ստանա»:
Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարծում են, որ ոստիկանությունն ու կառավարությունը պաշտոնապես արտոնություն են տալիս օլիգարխներին ու օրինախատներին։
Խորհրդարանական չորս ուժերը, մեծ հավանականությամբ, իրենց սկզբունքային չմասնակցությունը կցուցաբերեն կառավարության ծրագրի քվեարկությանը: Չմասնակցությունը դարձել է միակ զբաղմունքը, որին դեռևս ընդունակ են քառյակի ուժերը կամ նրանց կորիզը:
Վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 16-ին, ժամը 23.00-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Ռուբեն Վ.-ի
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։
Համացանցում հայտնվել է FIFA 2014-ի աշխարհի առաջնության հիմնի ՝ We Are One (Ole Ola) երգի տեսահոլովակը։ Երգը կատարում են Ջեննիֆեր Լոպեսը, Պիտբուլը և Կալուդիա Լեյտեն։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գնացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ այցելելու Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձանց:
Ռեստորանի մոտ ծագած վեճը հանգուցալուծվել էր գարեջրի շշի հարվածով:
3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու՝ Կարեն Արայանի գործը Եվրոդատարնում ընթացք է ստացել:
Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց տարահանվել են ՀՀ 7 քաղաքացիներ:
Մայիսի 16-ին, ժամը 18.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 5/10 շենքի մոտ բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շենքը վթարային է, ապրել հնարավոր չէ: Բնակարանների պատերն ու միջնորմերն իրարից անջատվել են, կտուրն էլ կաթում է,-դժգոհում են Ղանդիլյան փողոցի 23 շենքի բնակիչները:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասնակիցներից մեկը նրա փեսան էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկ Առաքելյանը:
Մեր ինչի՞ն է պետք հենց այս պահին փչացնել մեր հարաբերությունները լեհերի հետ` իմանալով, թե լեհերն ինչքան բացասական են վերաբերվում Միկոյանի կերպարին՝ կապված Կատինի սպայական կազմի ոչնչացման հրամանի հետ, որի ստորագրողն է եղել: Ուրիշ խնդիր մենք չունե՞նք, այս պահին հայ-լեհական հարաբերությունը փչացնելու խիստ կարի՞ք կար: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում դնել:
Գեղարոտ գետի գույնի փոփոխությունը բնապահպանական խնդիր է, այլ ոչ թե երկրաշարժի նշան: Այս եզրակացությանն են եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետները` ուսումնասիրելով գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները:
Մայիսի 15-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 15 հասցեից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մամիկոն Ս.-ին:
«Հաճախ տնային պայմաններում չեն կարողանում կազմակերպել հաշմանդամ անձի խնամքը: Օրինակ` կարող է ընտանիքում բոլորն աշխատում են, իսկ ինքը` հաշմանդամը, խնամքի կարիք ունի, այս նպատակով դիմում են տուն-ինտերնատ»:
Մայիսի 16-ին, ժամը 01.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում գողեր կան:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում թիվ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանն ասաց, որ Վերնիսաժի մերձակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով իրենց մոտ տեղափոխված տուժածներից 3-ի վիրահատությունը շարունակվում է նորմալ հունով: Ավելի վաղ Կ. Սահակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժածներից Նորայր Հարությունյանի և Մնացական Սուքիասյանի վիրահատությունը նորմալ է ընթացել, նրանց վիճակը բավարար է: Հիշեցնենք, […]
«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորվել է ոչ թե 5 քաղաքացի, այլ 6: Վեցերորդ վիրավորը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան է, իսկ «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության ստորգետնյա ավտոկայանում զմռսած մեքենան պատկանում է նրա կնոջը՝ Կարո Կարապետյանի հարսին: