Փլվածք՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին. աղետի գոտուց տարահանվել են Հայաստանի 7 քաղաքացիներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին, ժամը 12.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:
Ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ հողազանգվածի տակ մնացել է 5-6 ավտոմեքենա: Ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց տարահանվել են ՀՀ 7 քաղաքացիներ.
1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.