Բաժիններ՝

Վերնիսաժում կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից 3-ի վիրահատությունը դեռ շարունակվում է

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում թիվ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանն ասաց, որ Վերնիսաժի մերձակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով իրենց մոտ տեղափոխված տուժածներից 3-ի վիրահատությունը շարունակվում է նորմալ հունով:

Ավելի վաղ Կ. Սահակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժածներից Նորայր Հարությունյանի և Մնացական Սուքիասյանի վիրահատությունը նորմալ է ընթացել, նրանց վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս