«Վերնիսաժի» մոտ կրակոցներից վիրավորվածներին այցելեց առողջապահության նախարարը. NEWS.am
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գնացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ այցելելու Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձանց: Նա բարձրացել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ գտնվում են հիվանդները:
«Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, որը որովայնի վնասվածք է ստացել: Մնացածի վիճակը միջին ծանրության է: Հիվանդանոցը կարողացել է արագ արձագանքել եւ համապատասխան բուժօգնություն ցույց տալ միանգամից 5 հիվանդների: Ներկա պահին բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո: Կազմակերպված են բոլոր համապատասխան բժշկական միջոցառումները: Խիստ հսկողություն է սահմանվել կապված իրավիճակի հետ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք չէ բացառել, որ հնարավոր են բարդություններ հիվանդների առողջական վիճակի հետ կապված, բայց ինքը հույս ունի, որ մինչ առավոտ բոլորի վիճակը կկարգավորվի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: