Բաժիններ՝

Ի՞նչ գներով և ի՞նչ են ուտում Գյումրու տուն-ինտերնատի բնակիչները

Asparez.am-ը գրում է. Գյումրու տուն-ինտերնատն իրականացնում է միայնակ, կենսաթոշակային տարիքի հասած տարեց եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների (18 տարեկանից բարձր) շուրջօրյա խնամք, նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանություն, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարում, սոցիալ-հոգեբանական եւ բժշկական վերականգնման աշխատանքներ: Վերջին չորս ամսում տուն-ինտերնատի 160 բնակչից ընտանիք է վերադարձել 3-ը:

Հաստատության շենքային պայմանները նախատեսված են խնամքի կարիք ունեցող 160 քաղաքացու համար: Այստեղ խնամք են ստանում հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ, նաեւ ԼՂՀ-ի քաղաքացիներ: Շիրակի մարզի բնակիչներն այստեղ քիչ են եւ կազմում են 15-17 տոկոս: Ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանն էլ է համակարծիք, որ խնամքի կարիք ունեցող քաղաքացիները տուն-ինտերնատում ապրելու համար երբեմն ստիպված են լինում սպասել իրենց ընդունման հերթին:

Սակայն այս ամենը, ինչպես ասում է տնօրենը, իրենցից կախված չէ: Խնամվող քաղաքացիների թվի ավելացումը հաստատությունում ոչ միայն սոցիալ-տնտեսական գործոնով է բացատրվում:

«Հաճախ տնային պայմաններում չեն կարողանում կազմակերպել հաշմանդամ անձի խնամքը: Օրինակ` կարող է ընտանիքում բոլորն աշխատում են, իսկ ինքը` հաշմանդամը, խնամքի կարիք ունի, այս նպատակով դիմում են տուն-ինտերնատ»,-ասում է տնօրենը:

Սահմանված կարգով` Գյումրու տուն-ինտերնատում բնակվելու համար քաղաքացին դիմում է իր տարածքային սոցիալական ծառայություն, վերջինս ուսումնասիրություններ է կատարում, թե արդյոք դիմողն ունի խնամքի կարիք: Եթե հաստատվում է, որ քաղաքացին իրականում ունի խնամքի կարիք, ապա կառույցը այդ հարցով դիմում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. նախարարությունն էլ քաղաքացուն ուղեգրում է տուն-ինտերնատ: Տուն-ինտերնատում արդեն խնամվող քաղաքացու բազային կենսաթոշակը մնում է պետությանը, վերջինիս առձեռն տրամադրվում է միայն աշխատանքային ստաժի դիմաց վճարվող կենսաթոշակի մասը, որի տնօրինումը, ծախսումը կատարում է ինքը` ինտերնատի բնակիչը:

Տարեցների շուրջօրյա խամքի ծրագրի շրջանակում կառավարությունն այս տարի պետական բյուջեից 194 մլն 376 հազար 300 դրամ (ներառյալ ԱԱՀ) է հատկացրել Գյումրու տուն-ինտերնատին: Պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է մեկ տարի ժամկետով` այս տարվա հունվարի 31-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 30-ը: Մեկ խնամվողի հաշվարկով մատուցված ծառայության մեկ օրվա միջին գինը, ըստ պայմանագրի, կազմում է 1220 դրամ:

«Այսօր մեզ մոտ մեր խնամվողները սննդի տեսանկյունից լիովին բավարարված են. շատ մարդիկ երազում են, որպեսզի իրենց տներում այնպիսի սնունդ ստանան, ինչպիսին պետությունը ֆինանսավորում է տուն-ինտերնատին,հագուստի, բուժման, դեղորայքի տրամադրումն էլ է լավ կազմակերպվում»,-ասում է տնօրենը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս