
Վերնիսաժի մոտ վիրավորված քաղաքացիների վիճակը կայունացել է. NEWS.am

Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորված հինգ քաղաքացիների վիճակը կայունացել է եւ համապատասխանում է նրանց տարած վիրահատություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Ամեն ինչ նորմալ է, նրանց վիճակը համապատասխանում է իրենց տարած վիրահատություններին: Բոլորի վիճակն էլ կայուն է, բարդություններ չկան»,- ասել է նա:
Մեր հարցին, թե ինչպես է 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանի վիճակը, Կարեն Սահակյանը պատասխանել է, որ գիշերը լավ է անցել, ոչ մի բարդություն չկա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: