
Երկու պատահար՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցում

Մայիսի 16-ին, ժամը 18.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 5/10 շենքի մոտ բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 16-ին, ժամը 19.25-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորը, «Օպել»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն