Բաժիններ՝

«Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցներից վիրավորվել է նաեւ «Յուվեցի Կարոյի» փեսա՞ն (լուսանկարներ). news.am

«Վերնիսաժի» մոտ այսօր՝ մայիսի 17-ին, հնչած կրակոցներից վիրավորվել է ոչ թե 5 քաղաքացի, այլ 6: Վեցերորդ վիրավորը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» փեսան է, իսկ «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության ստորգետնյա ավտոկայանում զմռսած մեքենան պատկանում է նրա կնոջը՝ Կարո Կարապետյանի հարսին: Այս մասին գրում է NEWS.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

F F F F F F

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս