Մինչ այս Լոքյանը զբաղեցնում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Փաստաբանը նշել է, որ գործերից մեկով տուժել են հողի 13 սեփականատերեր՝ 3 ընտանիք, որոնց սեփական հողատարածքը պետական կարիքների համար վերցվել է՝ նրանցից «ՏաԹևեր» ճոպանուղու շրջակայքում հյուրանոց կառուցելու համար և վերցվել է չնչին գնով՝ հողի մի քառակուսի մետրը հաշվվել է 80 դրամ՝ «մի ձվի գին»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարողությունը գնահատվում է 1,95-ից մինչև 7,15 միլիոն դոլար, որոնցից 1-ից մինչև 5 միլիոն դոլար պահվում է պետական պարտատոմսերի տեսքով:
Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Մայիսի 18-22-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ին կնվազի 2-4 աստիճանով:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարիների ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական նպաստը:
Փետրվարի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.25-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Տարոն Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել:
Այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից 2-ի՝ 30-ամյա Նորայր Հարությունյանի և 72-ամյա Մնացական Սուքիասյանի, վիրահատությունն ավարտվել է և նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին 168.am-ին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Մյուս երեք վիրավորներին դեռ վիրահատության փուլում են:
1in.am-ը գրում է. «Ակամա հայտնվելով «Դպրոցական սկանդալի» կիզակետում և գրեթե երկու շաբաթ շարունակ դառնալով լրատվամիջոցների կողմից անխնա կերպով շահարկված ու պիտակավորված անուն, ինչի պատճառով իմ պատիվն ու մանկավարժի կոչումը վարկաբեկվեց Հայաստանով մեկ, դիտարկումներս ու եզրակացություններս արեցի՝ լրատվականների պատրաստած նյութերը դիտելուց հետո: Փաստորեն, մեր երկրում կա մի նախարարություն, մի քաղաք, մի դպրոց, մի տնօրեն և ուսուցչական […]
Ոմանք հավատացին, որ վարչապետը վճռական է տրամադրված, որ սկսում են նոր էջից։ Ասում են` որոշ գործարարներ անգամ անհանգստացել են։ Ոմանք էլ սա համարում են պոպուլիստական քայլ։
Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով նախնական վարկածները ոստիկանությունը առաջիկա ժամերի ընթացքում կհայտնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ուենցած կրակոցներից հրազենային վնասվածք ստացած վիրավորներից երեքի վիճակը ծանր է, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Հիմնականում վնասվածքները ստորին վերջույթներում են, իսկ մեկինը՝ որովայնի խոռոչում։
Մայիսի 14-ին Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Ժամեր առաջ Վերնիսաժում հնչած կրակողները լսած կամ դրանց ականատես եղած անձինք այսօր լրագրողների պատմել էին, թե շտապօգնությունը բավական ուշ է հասել դեպքի վայր: 168.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ այսօր դեպքի վայր է մեկնել շտապօգնության 5 մեքենա: Տիկին Ստեփանյանն ասաց, որ չգիտի՝ երբ է դեպքը տեղի ունեցել, բայց շտապօգնությունն առաջին զանգը ստացել է 13:26 րոպեին:
Սուտ մատնությունը մարդկությանը հազարամյակներով հետապնդող ծանրագույն մեղքերից է: Մ
Այնտեղ է եղել նաև իր եղբայրը՝ Ալվինայի տղան, որը լսելով կրակոցի ձայնը՝ իր մոտ կանգնած երեխային պաշտպանելով, պառկել է գետնին, իսկ մոր ոտքը վիրավորվել է։ Այս մասին աղջկան հայտնել են նրա ծանոթներից մեկը։ Նա նաև ասաց որ ստույգ տվյալներ չունի մոր վիճակի մասին։
168.am-ի տեղեկություններով՝ քառյակի համատեղ հանրահավաքի օրակարգն ու օրը կորոշվի հաջորդ շաբաթ կայանալիք քառյակի նիստում, որը տեղի է ունենալու ՀՅԴ խմբակցությում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համատեղ հանրահավաքում պահանջներ են ներկայացվելու նոր կառավարությանը և պահանջելու են կարճ ժամկետներում իրականացնել այն, հակառակ դեպքում՝ հնարավոր է քառյակը հանդես գա նաև այս կառավարության հրաժարականի պահանջով: Ի դեպ, մեր աղբյուրների փոխացմամբ՝ քառյակի համատեղ հանրահավաքին առաջնորդները չեն մասնակցելու:
«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը` որպես Հայաստանի տարածք, չի ընդունում և այնտեղ գործողություններին չի մասնակցելու, իսկ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, Ռուսաստանը կնայի, թե ինչպես պետք է խոսել: Այսինքն` պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը միշտ հայտարարում է` որքան Հայաստանն է Ռուսաստանի բարեկամը, այնքան էլ` Ադրբեջանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:
«Հայաստանի դեպքում հավանական է Ասոցացման համաձայնագրի «թեթև» տարբերակը («Association Agreement-Light») կամ դրա նման մի բան: Այս համաձայնագիրը կարող է հիմնվել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասի զարգացման վրա, այլև ներառել տնտեսության որոշ հատվածներին վերաբերող համաձայնագրեր, թեև դրանք, ամենայն հավանականությամբ, սահմանափակված կլինեն»,- նշեց վերլուծաբանը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է փայտի և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մոտ քսանհինգ դեպք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից 168.am-ին տեղեկացրին, որ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել Հովհաննիսյան Վալերիկը՝ 30 տարեկան, Հարությունյան Նորայրը՝ 30 տարեկան, Հայրապետյան Ալվինան՝ 64 տարեկան, Հայրապետյան Մյասնիկը՝ 26 տարեկան, Սուքիասյան Մնացականը՝ 72 տարեկան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ վիրավորներից […]
Դանակահարություն խնջույքից հետո:
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», հերքեց, որ այսօր՝ մայիսի 17-ին, Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների վայրում հայտնաբերված Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները պատկանում են իրեն: «Ես տեղյակ չեմ, որ կրակոցներ են հնչել, ես հիմա Վրաստանից եմ գալիս, իսկ մեքենաներն ինձ չեն պատկանում»:
Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել 5 վիրավոր քաղաքացիներ, որոնցից 3-ն այս պահին վիրահատարանում են, իսկ մյուս երկուսին քիչ հետո կվիրահատեն։