Բաժիններ՝

Բնակարանագողերը հայտնաբերվել են

Մայիսի 16-ին, ժամը 01.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում գողեր կան:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տնից բերման է ենթարկել 1994 թ. ծնված Սարգիս Տ.-ին և 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:

Նրանք խոստովանել են, որ մայիսի 15-ի գիշերը պատուհանի ապակին կոտրելով` մտել են հիշյալ տուն, հետագայում գողանալու նպատակով նախապատրաստել են տնտեսական իրեր, իսկ մայիսի 16-ին, ժամը 02.10-ի սահմաններում, նշված իրերը տնից դուրս հանելու ժամանակ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

Սարգիս Տ.-ն և Արթուր Մ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031