
Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել են «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ն ու«Տոյոտա»-ն

Մայիսի 18-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում` նախկին «Սթար» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոոսք և հրդեհի բռնկման վտանգ (կայծեր են նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 35ov177 պետհամարանիշի (վարորդ` Ն. Կ.) և «Տոյոտա» մակնիշի 90DD098 պետհամարանիշի (վարորդ` Մ. Բ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս կողաշրջվել է: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Բ.-ին շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն