Մարդու գենոմի ուսումնասիրությունը հանգեցրել է հետևյալ եզրակացության. ԴՆԹ-ի միայն 5 տոկոսն է մասնակցում ներքին օրգաններում և համակարգերում ընթացող գործընթացների իրականացմանը` մնացած 95 %-ը ծառայում է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու նպատակին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
«Վախեցանք, գնացինք: Խեղճ երեխանք այնտեղ պառկած էր, ջահել տղա էր, առաջին օգնություն էինք ցուցաբերում բոլորս էլ: Հետո ներքևից եկան, ասացին՝ երկու հոգի էլ՝ մի հատ խեղճ մարդ ու կնիկ, որ նստած էին, պատահական իրենց կպավ»,- պատմում էր ականատեսը:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Դեպքի վայրում հայտանաերվել են հրազենից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ: Հայտնաբերվել է նաև Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշւի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաներ, որոնք, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատկանում են ԱԺ պատգամավոր Կարո Յուվեցի մականվամբ Կարո Կարապետյանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
Ադրբեջանի կառավարությունը երբեմն գործում է ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր:
Կատարվածից 3 օր անց անձրևը մաքրել էր արյան հետքերը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Իսկ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի ունեցել Երգի պետական թատրոնի հարեւանությամբ. կրակել են մի երիտասարդի վրա։ Նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Կրակոցից վախեցած վաճառողները փախուստի են դիմել։ Հայտնի չէ՝ ով է երիտասարդը։ Անգամ պարզ չէ, թե ինչ վիճակում նրան տեղափոխեցին։ Երիտասարդի հարեւանությամբ քայլող մի կին պատմել է,որ եթե կրակողը վրիպեր, իրեն էր դիպչելու փամփուշտը։ Նա սարսափած էր։
Տիմոշենկոն ընդգծել է, որ նախագահական ընտրություններից հետո երկրում պետք է անցկացվի նաև հանրաքվե:
Մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար:
Միլերի խոսքերով` ուկրաինական կողմը պատասխանատվություն կկրի, եթե չարտոնյալ կերպ տնօրինի իր տարածքով անցնելիք այդ գազը:
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ սահմանված ժամկետում (հուլիսի 20) ամեն գնով համաձայնագրի ստորագրմանը հասնելն անիմաստ է:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ մայիսի 17-ին ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել:
Հայտարարության մեջ նշված է, որ այսօր էլ այդ իրադարձությունն ունի հատուկ նշանակություն:
«Ծնողները ինչ գիտեն, որ ինչ ասեն, ինչ անեն, խեղճերը մինչեւ անգամ չեն հասկանում, թե ինչ կատարվեց իրենց երեխայի հետ: Մենակ գիտեն, որ երեխան ինքնակամ ոչ ջուրը կընկներ, ոչ էլ դա պատահականություն է: Որտեղից որ իրանք ցույց կուտան, որ կարող է ընկած լիներ, հաստատ այդպես չէր կարող լիներ»:
Իրանը քանիցս հայտարարել է, որ հակամարտող կողմերի ցանկության դեպքում պատրաստ է հանդես գալ կարգավորման միջնորդի դերում:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը «մեկ տարածք են լինելու»: Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից առաջ այդպես է նա արձագանքել «Ազատության» հարցին, թե ի՞նչ կարող է ասել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովի սկանդալային հայտարարության կապակցությամբ:
«Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, ինչպես հայտնի է՝ նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած վերջին ակցիայից հետո: Երեկ նա «Նախախորհրդարանի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարել է. «Կամ կստեղծեմ արժանապատիվ ապագա կամ կզոհվեմ Բաղրամյան 26-ի մատույցներում»:
«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է»
Այս մասին հայտնել է Եվրոպայի Խորհրդի մամուլի ծառայությունը:
«Երիտասարդներին և Արցախյան պատերազմի մասնակիցներին ես ունեմ կոչ: Մոտենում է այն պահը, որ ես հայտարարելու եմ քաղաքացիական բանակի ստեղծման մասին: Հեռու չէ´ այդ պահը: Քաղաքացիական մի բանակ, որը առաջին հերթին պետք է տեր կանգնի մեր շարժման անվտանգությանը, ինչու չէ նաև չեզոքացնի այսօր մեր երկիրը վտանգող զորիբալայանականների շարժումը, որի նպատակն է խլել մեր ձեռքից մեր ինքնիշխանությունը»
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները: Մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը` կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը:
Պետության ղեկավարը զրկվելու է արտգործնախարարին ու պաշտպանության նախարարին նշանակելու իրավունքից: