Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 16-20-ին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցային հաջորդ փուլն անցկացվելու է հունիսի 16-20-ին, Վիեննայում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Իրանի ԱԳՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ նույնպես հաստատել է, որ հունիսի կողմերը բանակցություններ ու հանդիպումներ կանցկացնեն տարբեր մակարդակներով: Նա  չի բացառել, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կարող են անցկացվել հունիսի 16-ից շուտ:

Իրանն ու «Վեցյակը» մտադիր են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը հասնել մինչև հուլիսի 20-ը:

Տեսանյութեր

Լրահոս