Խումբը գլխավորելու է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդից:
ԲՀԿ-ն այս պահին հստակ հայտարարություն չի արել, թե պետք է մտնի կոալիցիա: Նման հայտարարություն չկա, որ մենք դրանից բխող հետևանքները քննարկենք: Ինչ որ կատարվում է կառավարության կողմից երկրում, մենք դրան ենք դեմ: Եթե ոչ մի բան չի փոխվելու կոնկրետ խնդիրների, ծրագրային դրույթների հետ կապված, իմ կարծիքով՝ ավելորդ է էդ մասին խոսելը:
Ժամը 09:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արարատ Դիլբարյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 025 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող Բաղրամյան 18 հասցեի դեղատան շենքի մուտքի աստիճաններին:
Ալասանիան ընդգծել է, որ իրենք ոչ ոքի թույլ չեն տա խախտել երկրի քաղաքական ու հասարակական կյանքի ներդաշնակությունը:
Միլերը ներողություն էր խնդրել Համայնքների պալատի առջև, սակայն դա բավական չէր եղել:
Այո, շատ գործունյա է, բայց նույն թիմից է։ Նա՝ որպես ՀՀ երկրորդ դեմք, կարող էր շատ բան անել, բայց պարզ երևում էր, որ նա բոլոր նախաձեռնություներին կողմ էր։
Խորհրդարանական ոչ իշխանական քառակի առաջիկա հանդիպման օրը հստակեցված չէ։
Դրա համաձայն, ԱՄՆ-ը մտադիր է մարտական ծառայությունից դուրս բերել Minuteman III տիպի միջմայրցամաքային 50 բալիստիկ հրթիռ:
Նոր կառավարության նշանակմանը սպասելիս քաղաքական դաշտում սրվել է պաշտոնների վերաբաժանման ցանկությունը։ Որոշակի առաջընթացի ակնկալիքներ ունեն նաև տարիներով գործադիրում հայտնվելու հնարավորությանը սպասող որոշ ՀՀԿ-ականներ։
Այդ ավտոմեքենաները հետ են կանչվում դրանցում հայտնաբերված 5 տարբեր թերությունների պատճառով:
«Առաջիկա 5 տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը։ Հայաստանի հիմնախևդիրևերի մի ողջ փաթեթ այս հարթությունում Է։ Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»:
Ուկրաինային չի գոհացնում ռուսական գազի այն գինը, որը նրա համար սահմանել է «Գազպրոմը»:
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը:
Այսօր հնարավոր է իրավիճակի կարգավորման երկու տարբերակ՝ մասնավորապես, բանակցություններ և ուժային տարբերակ:
Երբեմնի շեն ու լի ՌԱՀՀԿ կենտրոնից այսօր քար լռություն է մնացել։
Սպիտակ տունն Իրանի իշխանություններին հայտնել է, որ հավանության չի արժանացնում ՄԱԿ-ում Իրանի դեսպանի պաշտոնում Համիդ Աբութալեբիի նշանակումը:
«1998 թվականից սկսած՝ ապրիլի 9-ը Հայաստանի քաղաքացիների համար դաոնում է հիասթափության օր, որովհետև արդեն չորս անգամ այս օրը իշխանությունը բռնազավթած անձինք Հայաստանում իրականացրել են պաշտոնամուտի արարողություններ։ Ապրիլիննյան այդ ավանդույթի հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին կեղծված նախագահական ընտրություններով ստանձնելով «նախագահի» պաշտոնը։
«Երեկ Գեղարքունիքի մարզի մարզխորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել, ընդ որում՝ այն ոչ սովորականներից է եղել, որովհետև մարզ է այցելել գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու մարզպետ ոսկե մեդալ ստացել, սակայն Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կրկին նիստին չի մասնակցել»:
ԵՄ-ը հուսով է, որ կշարունակվի այդ երկխոսությունը և կարծում է, որ երկխոսությունն առաջ գնալու համար միակ ելքն է:
«Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու»:
«Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Իզվեստիա» թերթում առաջարկել է վերագնահատել «Ադոլֆ Հիտլերի պատմական դերը»։
Նախկին վարչապետի պատժաժամկետը կարող է կրճատվել մինչև 9 ամսվա, եթե նա լավ պահի իրեն:
«Հովիկ Աբրահամյանը թեև մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու և այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»»:
«Հայաստանում սպասում են, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի նախկին ռեժիմով կատարել իր պարտականությունները»:
«Մենք ցանկանում ենք բացահայտել մեզ հետ խաղացող մնացյալ երեք ուժերի իրական ու ամբողջական կերպարը, դրա համար ենք պահանջում լիդերների հանդիպում, որի ընթացքում պետք է ոչ միայն հասկանանք ու հրապարակայնացնենք` այդ լիդերները գնո՞ւմ են ամբողջական իշխանափոխության, թե՞, կախված նրանից, թե ով կդառնա վարչապետ, կես ճանապարհին դուրս կգան խաղից»:
Նախորդ տարեվերջին Հաքան Շուքյուրը հայտարարել էր իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը լքելու և անկախ պատգամավոր դառնալու մասին:
«Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների՝ ապրիլի 18-19-ը նախատեսված ՀՅԴ Գերագույն ժողովը կտևի ոչ թե 2, այլ 4-5 օր, որովհետև նախատեսված է հարցերի մեծ ամպլիտուդ՝ քեսաբահայության վիճակից մինչև ուկրաինական զարգացումներ ու ազգային համաձայնության կառավարություն»:
Ռուսաստանը, բնականաբար, ցանկանում է վաճառել իր գազը, ուստի կգործադրի իր բոլոր լծակները, որ Հայաստանը չդառնա այդ տարանցիկ երկիրն Իրանի համար… Ինչ վերաբերում է Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը, պետք է ընդունենք մի պարզ իրականություն, որ այդ էներգետիկ քաղաքականությունը շատ առումներով ձևավորվում է Ռուսաստանի կողմից: Սա եռանկյունի է, ոչ թե երկկողմանի բանակցություն:
ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարանի նախագահները Վիլնյուսի կոնֆերանսի արդյունքներով երեկ ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ: