Բաժիններ՝

Պենտագոնը հայտնել է ռազմավարական սպառազինության կրճատման իր պլանի մասին

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմավարական սպառազինության կրճատման իր պլանի մասին: Դրա համաձայն, ԱՄՆ-ը մտադիր է մարտական ծառայությունից դուրս բերել Minuteman III տիպի միջմայրցամաքային 50 բալիստիկ հրթիռ:

Դա արվելու է Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման մասին պայմանագրի շրջանակներում, որը Ռուսաստանի հետ ստորագրվել է 2010 թվականի ապրիլին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարին:

Այն նախատեսում է տվյալ սպառազինության կրճատում մինչև 2018 թվականի փետրվարը: Պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է իրենց միջուկային մարտական լիցքերի քանակը նվազեցնեն մինչև 1550 միավորի, որից մարտական ծառայության մեջ կարող է գտնվել 800-ից ոչ ավելին:

Հրթիռները մարտական ծառայությունից հեռացնելուց հետո շարունակելու են գործել նրանց արձակման հորերը: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում առկա է 450 հրթիռային հոր, որոնք գործում են 3 գոտում՝ «Մալմստրոմ», «Ուորեն» և «Մայնոտ» ավիաբազաներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս