Բաժիններ՝

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել՝ կապված 5800 ֆունտ-սթեռլինգ վատնելու մեղադրանքի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Մարիա Միլերը հրաժարական է տվել: Որպես դրա պատճառ է նշվում այն, որ Միլերին մեղադրել են բյուջեից 5800 ֆունտ-սթեռլինգ վատնելու մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հասցեագրած իր նամակում Միլերն իր հրաժարականի անհրաժեշտությունը պարզաբանել է նրանով, որ իր հետ կապված սկանդալը խանգարում է կառավարության աշխատանքին: Քեմերոնն ընդունել է նրա հրաժարականը:

Սրանից առաջ Միլերը հրաժարվել էր հրաժարական տալ՝ չնայած մի շարք պատգամավորների պահանջին: Միլերը ներողություն էր խնդրել Համայնքների պալատի առջև, սակայն դա բավական չէր եղել. պատգամավորներին դուր չէր եկել այն, որ նրա ելույթը չափազանց կարճաժամկետ է ստացվել՝ ընդամենը մոտ 30 վայրկյան:

Համացանցում կազմակերպվել է նախարարին պաշտոնանկ անելու մասին հանրագիր, որը հավաքել էր 140.000 ստորագրություն: Միլերի գործը քննող խորհրդարանական հանձնաժողովն ավելի վաղ Միլերին պարտադրել է պետական գանձարան մուծել 5800 ֆունտ-սթեռլինգ: Բյուջետային այդ գումարը Միլերն ուղղել էր իր հիփոթեքային վճարումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս