
Իտալիայի կառավարությունը դատարանին առաջարկել է Բեռլուսկոնիին ուղարկել ծերանոց՝ իր պատիժը կրելու համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի կառավարությունը դատարանին առաջարկել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին իր պատիժը կրելու համար ուղարկել ծերանոց: Իտալական դատարանում գործակալության աղբյուրը հայտնել է, որ Բեռլուսկոնին ծերանոցում պետք է աշխատի շաբաթական մեկ անգամ:
Մնացյալ ժամանակահատվածում նա պետք է գտնվի տնային կալանքի տակ: Ընդ որում, նախկին վարչապետի պատժաժամկետը կարող է կրճատվել մինչև 9 ամսվա, եթե նա լավ պահի իրեն: Բեռլուսկոնին Mediaset-ի հարկերի մեքենայությունների համար ավելի վաղ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
2013 թվականի օգոստոսին Վճռաբեկ դատարանը հաստատեց այդ դատավճիռը, սակայն այն դեռ չի ստացել օրենքի ուժ: Եվ այնուամենայնիվ, նախկին վարչապետին չի սպառնում տևական ժամկետով ազատազրկում, նա ընկել է համաներման տակ և նրա պատժաժամկետը կարող է նվազեցվել մինչև 1 տարվա ազատազրկման:
Ընդ որում, տարիքի պատճառով (2013 թվականի սեպտեմբերին Բեռլուսկոնին դարձավ 77 տարեկան) նախկին վարչապետի բանտային ազատազրկումը փոխարինվելու է հասարակական աշխատանքներով: Դատարանն իր որոշումը կհրապարակի հինգշաբթի: