Կոմերցիոն բաժնի պետը ղեկին հանկարծամահ է եղել. կան վիրավորներ. shamshyan. com

shamshyan. com-ի փոխանցմամբ` այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արարատ Դիլբարյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 025 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող Բաղրամյան 18 հասցեի դեղատան շենքի մուտքի աստիճաններին:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Դիլբարյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Սպիտակ քաղաքի բնակիչներ, 31-ամյա Շավարշ Մաթոսյանը, 36-ամյա Լուսինե Բուլղադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Վարորդ Ա. Դիլբարյանն աշխատում էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Սպիտակի ենթատեղամասում՝ որպես կոմերցիոն բաժնի պետ, վիրավորներ Շ. Մաթոսյանը՝ նույն տեղամասում՝ որպես շահագործման բաժնի պետ, իսկ Լ. Բուլղադարյանը՝ նույն տեղամասում՝ որպես ավագ լաբորանտ:

Մանրամասներն` այստեղ

Տեսանյութեր

Լրահոս