
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը կփոխվի, Ռուստամյանի վահանն այլևս չկա. «Հրապարակ»

«Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների՝ ապրիլի 18-19-ը նախատեսված ՀՅԴ Գերագույն ժողովը կտևի ոչ թե 2, այլ 4-5 օր, որովհետև նախատեսված է հարցերի մեծ ամպլիտուդ՝ քեսաբահայության վիճակից մինչև ուկրաինական զարգացումներ ու ազգային համաձայնության կառավարություն»,- գրում է «Հրապարակ»-ը։ «Գժ-ն, փաստորեն, ընթանալու է կառավարության ձևավորման ֆոնին: Սակայն Գժ-ի միակ ինտրիգը սա չի լինելու։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ ԳՄ նոր մարմնի ընտրությանը զուգահեռ փոխվի նաև ԳՄ ներկայացուցիչը՝ Արմեն Ռուստամյանը. «Ընկեր Արմենի վահանը ընկեր Վահանն էր, նա հիմա չկա, և չի բացառվում, որ Հրանտ Մարգարյանի կադրերից որևէ մեկն զբաղեցնի ԳՄ ներկայացուցչի «պաշտոնը»»,–գրում է «Հրապարակ»- ը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։