Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը մտադիր է ստեղծել Ուկրաինայի բարեկամների խումբ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը մտադիր է ստեղծել Ուկրաինայի բարեկամների խումբ, որը կզբաղվի ներկա պահին Ուկրաինայի համար անհրաժեշտ ֆինանսական ու փորձագիտական օգնության համակարգմամբ: Խումբը գլխավորելու է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Խմբի փորձագետները համակարգելու են Ուկրաինայի իշխանություններին դոնոր երկրների օգնության ծրագրերի աշխատանքը և ցուցաբերելու են ամեն տիպի աջակցություն՝ Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական իրավիճակի կարգավորման համար:

Ուկրաինայի բարեկամների խմբի ստեղծումը վկայում է, որ ԵՄ-ի համար առաջնահերթ է համարվում Ուկրաինայում իրավիճակի կայունացումը: Չի բացառվում նաև, որ այդ խումբը, Ուկրաինայից բացի, աշխատի նաև 2 այլ երկրի՝ Վրաստանի ու Մոլդովայի հետ, որոնք մոտ ժամանակներս ստորագրելու են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս