
Toyota-ն հետ է կանչում ավելի քան 6 միլիոն ավտոմեքենա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրողներից Toyota Motor-ը հայտարարել է համայն աշխարհում 6.39 միլիոն իր ավտոմեքենաների հետ կանչման մասին: Հետկանչման ենթակա է 26 մոդել, ինչպես նաև Pontiac Vibe-ը և Subaru Trezia-ը:
Այդ ավտոմեքենաները հետ են կանչվում դրանցում հայտնաբերված 5 տարբեր թերությունների պատճառով: Գործակալության տվյալներով՝ այդ թերությունները պատճառ չեն դարձել Toyota ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների առաջացման: