ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը չի վերադառնա. «ՀԺ»

«Հայաստանում սպասում են, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի նախկին ռեժիմով կատարել իր պարտականությունները»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։ «Ուկրաինայի վերլուծության և կառավարման քաղաքականության ինստիտուտի տնօրեն, ուկրաինացի փորձագետ Ռուսլան Բորտնիկը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դեսպանը մինչև աշուն դժվար թե վերադառնա, և հնարավոր է՝ Երևան ժամանի բոլորովին նոր դեսպան, որը, ի տարբերություն ներկայիս դեսպանի, կնշանակվի Ուկրաինայի նոր ղեկավարության կողմից։ «Հայաստանում Ուկրաինայի դեսպանին արժե սպասել ամառվա վերջին կամ աշնան սկզբին, քանի որ հենց այդ ժամանակ է, ըստ որոշ կանխատեսումների, նախատեսված հարաբերությունների ֆորմալ կարգավորում», – մեր թղթակցին հայտնել է ուկրաինացի փորձագետը»,- գրում է «ՀԺ»-ն։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930