Վիլնյուսի կոնֆերանսի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման արագացումը

Վրացական Pirweli լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարանի նախագահները Վիլնյուսի կոնֆերանսի արդյունքներով երեկ ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ: Նրանք տվյալ փաստաթղթի բովանդակությունը քննարկել են ողջ ապրիլի 8-ին:

Փաստաթուղթը բաղկացած է 54 կետից, որոնցից 5-ն առնչվում է Ուկրաինայի իրադարձություններին: Դրանցում կոնֆերանսի մասնակիցներն աջակցություն են հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան:

Փաստաթղթում զգալի տեղ է հատկացվել Վրաստանին: Դրանում նշված է, որ կոնֆերանսի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման արագացումը: Երկօրյա այդ կոնֆերանսին մասնակցել է Վրաստանի խորհրդարանի նաախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930