
Իրանը շարունակում է պնդել ԱՄՆ-ի կողմից մերժված իրանցի դիվանագետի թեկնածությունը

ВВС-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունն Իրանի իշխանություններին հայտնել է, որ հավանության չի արժանացնում ՄԱԿ-ում Իրանի դեսպանի պաշտոնում Համիդ Աբութալեբիի նշանակումը, քանի որ նա մասնակցել է 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավմանը:
ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Աբութալեբին հանդիսացել է իսլամական ուսանողական կազմակերպության անդամ, որը մասնակցել է 35 տարի առաջ ԱՄՆ-ի դեսպանատան գրոհին ու ավելի քան 400 օրով 52 պատանդ վերցնելուն:
ԱՄՆ-ի սենատը երկուշաբթի իրանցի դիվանագետին արգելել է մուտք գործել երկիր: Աբութալեբին հայտարարել է, որ այն ժամանակ ինքն իրականացրել է միայն թարգմանչական աշխատանք: Իրանն իր հերթին շարունակում է պնդել Աբութալեբիի թեկնածությունը:
ՄԱԿ-ի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, ԱՄՆ-ը պետք է վճռի Նյու Յորքում գտնվող այդ կազմակերպության շտաբ-բնակարանում աշխատանքի տեղավորվող դիվանագետների մուտքի հարցը երկրի տարածք: