Բաժիններ՝

Վրաստանի զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստ վիճակում. Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստության մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ մեկնաբանելով ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեի այն հայտարարությունը, ըստ որի՝ քաղաքական մի շարք ուժեր պլանավորում են ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը:

Ալասանիայի խոսքերով՝ ներկա դրությամբ տագնապահարույց որևէ բան տեղի չի ունենում, որ ուժային կառույցները վերահսկում են ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին վտանգները: Ալասանիան հավելել է, որ իրենք ակնկալում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում զգալի առաջընթացի գրանցում:

Ալասանիան ընդգծել է, որ իրենք ոչ ոքի թույլ չեն տա խախտել երկրի քաղաքական ու հասարակական կյանքի ներդաշնակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս