
ԲՀԿ-ն ևս 7 կետանոց պահանջագիր է կազմել կառավարությանը մաս կազմելու համար. «Ժողովուրդ»

«Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։ «Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ևս 7 կետանոց պահանջագիր է կազմել և առաջիկայում կհրապարակի. կետերից մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է։ Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։