Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակվելը հուսադրող է. Մալենա Մարդ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսության շարունակումը հուսադրող է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ը հուսով է, որ կշարունակվի այդ երկխոսությունը և կարծում է, որ երկխոսությունն առաջ գնալու համար միակ ելքն է. «ԵՄ-ը շատ դրականորեն է վերաբերվում բանակցությունների շարունակմանը»:

Մալենա Մարդը հավելել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների միջև բանակցությունները շարունակվում են ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Բրյուսելում, և որ մի շարք հարցերում արդեն իսկ գրանցվել է առաջընթաց. «Մենք փորձում ենք ավելի ինտենսիվ աշխատել ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» երկրների միջև էական հարցերի շուրջ»:

Որոշակի տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930