Ապրիլի 9-ը՝ հիասթափության օր. «ՀԺ»

«ՀԺ»-ն իր այսօրվա խմբագրականում գրում է. «1998 թվականից սկսած՝ ապրիլի 9-ը Հայաստանի քաղաքացիների համար դաոնում է հիասթափության օր,  որովհետև արդեն չորս անգամ այս օրը իշխանությունը բռնազավթած անձինք Հայաստանում իրականացրել են պաշտոնամուտի արարողություններ։ Ապրիլիննյան այդ ավանդույթի հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին կեղծված նախագահական ընտրություններով ստանձնելով «նախագահի» պաշտոնը։

Երկու փուլանոց նախագահական ընտրություններով Քոչարյանը ջախջախիչ պարտություն կրեց Կարեն Դեմիրճյանից, բայց քվեաթերթիկները հաշվողները իրենց սրբագրումները մտցրեցին այդ պատմության մեջ։ 2003-ին Կարեն Դեմիրճյանի արդյունքը կրկնեց Ստեփան Դեմիրճյանը. բայց նույն տարվա ապրիլի 9-ին Ռոբերտ Քոչարյանը կրկին պաշտոնամուտ իրականացրեց։
2008-ի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը պաշտոնամուտը նշեց ոստիկանական ուժերով շրջափակված, քաղաքացիներից «մաքրված» Երևանի կենտրոնում, իսկ 2013-ին Կենտրոնից հեոռ Սարզահամերգային համալիրում։ Աոաջին անգամ նա ընտրություններում պարտվել էր Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին։
Բոլոր չորս դեպքերում, ձեոքները դնելով Աստվածաշնչի վրա, ժողովրդի ընտրությունը գողացածները արտասանեցին հետևյալ երդման տեքստը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ. անվերապահորեն կատարել. Սահմանադրության պահանջները հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությանը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս