Բաժիններ՝

Ուկրաինան կասեցրել է ռուսական գազի ներկրումը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինային չի գոհացնում ռուսական գազի այն գինը, որը նրա համար սահմանել է «Գազպրոմը»: Ուկրաինան փորձում է հասնել նրան, որ «Գազպրոմը» վերադարձ կատարի հազար խորանարդ մետրի համար 268.5 դոլարի մակարդակին:

Ընդգծվում է, որ Ուկրաինան այսօր կասեցրել է իր ստորգետնյա գազամբաներ ռուսական գազի ներկրման (ներմղման) գործընթացը: Այդ մասին կառավարության այսօրվա նիստից առաջ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը: Նա հաստատել է, որ Ուկրաինան «Գազպրոմին» դեռ չի վճարել մարտյան մատակարարումների դիմաց և պարտք է մնացել 550 միլիոն դոլար:

Ռուսական ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնել են, որ «Գազպրոմն» իր հերթին պատրաստվում է այսօրվանից կասեցնել Ուկրաինային գազի մատակարարումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս