Զելենսկին հայտարարել է դիվանագիտական թիմում նոր նշանակումների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է դիվանագիտական թիմի թարմացմանն ուղղված որոշումների նախապատրաստման մասին, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

Նրա խոսքով՝ նոր մոտեցումներ են անհրաժեշտ, մասնավորապես, ամերիկյան ուղղությամբ։

«Որոշումներ ենք նախապատրաստում դիվանագիտական թիմի վերաբերյալ․ նոր մոտեցումներ են պետք որոշ ուղղություններում, հատկապես՝ Ամերիկայում։ Համապատասխան խորհրդակցություններից հետո կլինեն նշանակումներ։ Ուկրաինային արդյունքներ են պետք», — օգոստոսի 20-ի երեկոյան ուղերձում է ասել Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ կադրային փոփոխություններ են նախատեսվում, և ով կարող է պաշտոն զբաղեցնել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Զելենսկին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ազատել էր Օլգա Ստեֆանիշինային։ Օգոստոսի 6-ին Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 6 միլիոն գրիվնա գրավը։ Ստեֆանիշինային կասկածում են ապօրինի հարստացման և ոչ հավաստի հայտարարագրման մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անձնական հանգամանքներից ելնելով, Ստեֆանիշինան ինքն է խնդրել ավարտել դիվանագիտական ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31