
Հովիկ Աբրահամյանը «թանկացնում է իրեն». «Ժողովուրդ»

«Հովիկ Աբրահամյանը թեև մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու և այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»»,- գրում է «Ժողովուրդ»-ը թերթը, որի տեղեկություններով՝ օրերս, երբ նրան հարցրել են՝ կուզենա՞ դառնալ ՀՀ վարչապետ, Աբրահամյանը բավականին դժգոհ պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1.5 ամսվա աշխատավարձի փող է մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները՝ ասելով. «Նման խոսակցություն որևէ մեկի հետ չի եղել ու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։