Կոռոլևի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Միջերկրական ծովում մարտական ծառայության մեջ է Հյուսիսային նավատորմի 12 ռազմանավ և նավ:
«Նոր ձևավորվող կառավարությունն ու վարչապետը կարող են լինել հերոս, կարող են լինել զոհ: Քանի դեռ մենք չենք ունենա ընտրություններով ձևավորված իշխանություն, ցանկացած կառավարության ղեկավար կլինի զոհ:
Այն բանից հետո, ինչ Ուկրաինայում իրականացվեց սահմանադրական հեղաշրջում, մենք կոչ արեցինք վերադառնալ փետրվարի 21-ի համաձայնագրին:
Տարիներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերը լցվում էին Փարաքար-Թաիրով համայնքի դաշտեր, որոնք հանդիսանում են գյուղաբնակների եկամտի միակ աղբյուրը: Բայց խնդիրը, չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, ոչ մի կերպ չէր լուծվում:
Էրդողանն այդ հայտարարությունն արել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստում:
57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:
Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու, իր նախաձեռնությամբ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և հանցագործին անձնական ավտոմեքենայով Մեծամորի բաժին տեղափոխելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնական, Արմավիրի մարզային վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մարկոս Մովսեսի Հակոբյանը:
Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 252 պատգամավոր:
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա:
Ոչ մի բան ինքնանպատակ չէ, ոչ էս հարաբերություններն են ինքնանպատակ, ոչ վարչապետի անձն ու կառավարության կազմն են ինքնանպատակ․․․ Երկիրն այս վիճակում չպետք է թողնվի, պետք է արագ երկիրն այս վիճակից հանվի։ Խնդիրը սա է, նպատակը սա է, բոլոր միջոցները, որ դրան համահունչ են, մենք պատրաստ ենք քննարկել, կիրառել, մնացածը միջոցներն են, մենք անընդհատ հայտնվում ենք այն սխալի մեջ, որ միջոցները նպատակի տեղ շփոթում ենք, մեր համար ոչ նպատակ է քառյակը, ոչ նպատակ է կառավարությունը, ոչ վարչապետի անձը, ոչ էլ այս իշխանությունները։
Միջադեպը գրանցվել է Թուրքիայի խորհրդարանում, ուր նրան հարվածել են բռունցքով, ինչի հետևանքով նրա ակնոցն ընկել է գետին:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն:
«Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»:
Ֆինլանդիայի Վանտա քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 8 ըմբիշ էր ներկայացնում: Կողմնակալ մրցավարության պատճառով մեր ըմբիշներից միայն երկուսին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:
Մարտյան գազամատակարարումների համար վճարում կատարելու վերջնաժամկետը սպառվել է ապրիլի 7-ին:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:
ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը ոգևորել է ոչ միայն հայաստանցիներին ու հայերին: Արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին՝ ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել կատարել ներդրումներ մեր երկրում:
Ն.Նալբանդյանը նշել է, որ եղբայրը նոր է ազատվել բանտից ու ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինչ-որ «բանով երեխու գլուխը լցրել է»: Բայց եղբոր հետ էլ անձամբ խոսել է Արևշատի անհետանալուց հետո:
Իսկ միջադեպը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 18:00-ի սահմաններում. վիճաբանության ժամանակ Մարտիրոսը վիճաբանել է համագյուղացի կնոջ հետ, ապա բենզինը լցրել է նրա վրա ու փորձել գրպանից հանած լուցկիով այրել նրան:
Առանց ՆԱՏՕ-ի, Վրաստանը հնարավոր է՝ վերստին անհետանա աշխարհի քարտեզից, և դա կարող է տեղի ունենալ շուտով:
Ռուսական գազի գնի կտրուկ թանկացումից հետո Կիևը սկսել է բանակցել ԵՄ-ի հետ՝ ցանկանալով օգտվել (իր) այն գազատարներից, որոնք նախատեսված են Եվրոպային գազ մատակարարելու համար:
«Հովիկ Աբրահամյանի ստատուսը ճիշտ է, պակաս չէ, կարամ ասեմ՝ ավել է նույնիսկ, բայց դե որ մտածում ես՝ Հովիկ Աբրահամյանը իսկապես լավագույնն է»:
Այս մասին Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումն արդեն իսկ խոսում է միջկուսակցական ֆորմատի համագործակցության մասին: Իսկ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, թե որևէ խնդիր այս հարցում չի տեսնում: Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք` արդյոք ԲՀԿ-ն պատրա՞ստ է միջկուսակցական համագործակցության:
Ոչ ոք չունի այդ ընտրությունները հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու լիազորություն, դրանք անցկացվելու են սահմանված ժամկետում:
Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը: Դրանք անցկացվում են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:
ՄԱԿ ԱԽ-ը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ կապված Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի զանգվածային սպանությունները դիտարկելու և դատապարտելու հետ:
Աշխատողները պետք է տեղեկացնեն ֆինանսների նախարարությանը, կամ դեպոզիտարիային, որպեսզի իրենց անունից որևէ գործառույթ չկատարվի, քանի որ եթե աշխատողը ինքը չի ընտրում կենսաթոշակային ֆոնդը
2004 թ. դեկտեմբերի 9-10-ին Մատաղիսի զորամասում մահացած հայտնաբերեցին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիակները: 2005 թ. ապրիլից այս գործով, որպես մեղադրյալներ ներգրավվեցին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Թերթն ընդգծում է, որ Դոնեցկի ու Ուկրաինայի արևելյան մյուս քաղաքների դեպքերը շատ նման են նրանց, որոնք հանգեցրին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուն: